Բացում: 22.06.2006թվ.
Նստատեղ: 60355
Արժեք: 390 մլն. ֆունտ. ստ.
Emirates Stadium: Վիրտուալ տուր
Գտնվում է: Լոնդոն
«Էմիրայթս» մարզադաշտը գտնվում է Լոնդոնի «Էշբերթոն Գրոուվ» թաղամասում: Այն կառուցվել է «Հայբերիից» 500 մետր հեռավորության վրա: «Էմիրայթսը» Պրեմիեր լիգայի մարզադաշտների ցանկում «Օլդ Թրաֆֆորդից» հետո երկրորդն է նստատեղերի թվով, իսկ Լոնդոնում երրորդն է «Ուեմբլիից» և «Թվիկենխեմայից» հետո:
Առաջին նստարանը մարզադաշտում 2006թվ.-ի մարտի 13-ին տեղադրել է ֆրանսիացի կիսապաշտպան Աբու Դիաբին: Առաջին հանդիպումը Դենիս Բերգկամպի հրաժեշտի խաղն է եղել (կանոնիրները հաղթել են 2:1 հաշվով):
2006թվ.-ի օգոստոսի 19-ին կանոնիրները անցկացրել են առաջին պաշտոնական հանդիպումը «Էմիրայթսում» («Արսենալ» 1:1 «Ասթոն Վիլլա»):
Թվեր և փաստեր
- Կառույցի արժեքը 390 մլն ֆունտ ստեռլինգ
- Մարզադաշտի մոտակայքում կառուցվել է 2000 նոր տուն
- Մարզադաշտի կառուցման համար բացվել է 1800 նոր աշխատատեղ
- Մարզադաշտի և նրա շրջակա տարածքը 17հա
- Մարզադաշտում նստատեղերի թիվը 60355
- Մարզադաշտի բարձրությունը 41.9 մետր
- Մեկ մրցաշրջանում այցելուների թիվը 1140000
- Մարզադաշտի կառուցումից առաջ ստորագրվել է 2500 պաշտոնական փաստաթուղթ
- Մարզադաշտում տեղադրված են 41 տեսախցիկ
- Միաժամանակ կարող է ընդունել 215 լրագրող
- Մարզադաշտում նախատեսված է 250 տեղ հաշմանդամների համար
- Մարզադաշտի չափսերը 113*76 մետր
- 60000մ3 բետոն է օգտագործվել շինարարության ժամանակ
- Մոտ 3000տոննա երկաթ է օգտագործվել տանիքի կառուցման համար
- Մարզադաշտի տարածքում կա 2000 դուռ
- Մարզադաշտում կա 100 աստիճան և 13 վերելակ
- Մարզադաշտի տանիքը ծածկում է 30000մ2 տարածություն