Arsenal-Gunners.Do.Am

ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

2 տարի առաջ, մինչ ակումբի պրոֆեսիոնալ դառնալը (1895թ), երեք ֆուտբոլիստներ «Հոթթինգեմ Ֆորեստից»` Ֆրեդ Բարդսլին, Բիլլ Պարրը, Չարլի Բեիտը, միացան  «Dial Square FC» մեջ և բերեցին իրենց հետ կարմիր համազգեստ:

 

Աշխատելով բավականին սահմանափակ և սեղմ բյուժեյով, ակումբը վերցրեց «Նոթթինգեմ Ֆորեստի» նախկին խաղացողների համազգեստները: Այդ համազգեստը երկար թևերով էր և մուգ կարմիր գույնի, օձիքը և երեք կոճակները քիչ ներքև: Համազգեստները բավականին հին էին և ամբողջովին մաշված: Դարպասապահի համազգեստը գրեթե նույնն էր, բացի վերնաշապիկի թևերից, որոնք բրդյա գործվածքից էին:

 

 

Բերդսլիի, Պարրաի և Բեյտի առատաձեռնությունը, համազգեստների առաջ տանելը և ակումբին ոգեշնչելը, որպեսզի խաղան կարմիր գույնով, հրահրեց մյուս թիմերին հետևել «Արսենալի» օրինակին: Հիշարժան օրինակներից մեկը դարձավ «Սպարտան» Պրահաից, որի նախագահը Դ. Պետրիկը, 1906թ. այցելեց Լոնդոն: «Վուլվիչ Արսենալի» խաղը նայելուց հետո նա վերադարձավ Պրահա և պահանջեց գնել իր թիմի համար «Արսենալի» խաղացողների նույն համազգեստը: Այսօր էլ, Պրահայի «Սպարտա» թիմը շարունակում է խաղալ մուգ-կարմիր համազգեստով:

 

 

Սպիտակ-կարմիր համազգեստը ի հայտ է եկել Գերբերտ Չեպմենի ժամանակաշրջանում: Նա մի անգամ նկատել էր մի տղայի, որը կարմիր շապիկով և սպիտակ կիսաանդրավարտիկով գնդակ էր խաղում: Այդ տարբերակը դուր եկավ  Գերբերտ Չեպմենին և այդ պահից «Արսենալը» ունեցավ լրիվ նոր համազգեստ, որի գույները մինչև այսօր պահպանվել են:

 

 

20-րդ դարի կեսերին մշակվեց նոր համազգեստի նախագիծը: 60-ական թվականներին անցան տրիկոտաժային համազգեստի, հրաժարվելով ռեկբիի գործվածքային շապիկների ոճից: Իսկ 1963-1966թթ. մրցաշրջաններում փորձ արվեց հանել շապիկների սպիտակ թևերը, բայց նորարարությունը ակտուալ չէր:

 

 

1967 թվականին ակումբի առաջին գրաֆիկական լոգոն հայտնվեց համազգեստների վրա: Այդ համազգեստով առաջին անգամ ակումբը նվաճեց 1970-1971 մրցաշրջանի գավաթը և հաղթեց առաջնությունը: 70-ական թվականի վերջին կանոնիրները շապիկների վրա սկսեցին հայտնվել համազգեստի արտադրողի լոգոտիպը: 1978 թվականին դա «UMBRO-ն» էր:

 

 

2002 թվականին  ակումբը կնքեց գործարք հովանավոր «Օ2»-ի հետ: Նաև փոխվեցին ակումբային համազգեստի արտադրողները: Երկար ժամանակ համազգեստի արտադրողն էր «Adidas» ընկերությունը: Բայց   1995 թվականին ակումբը կնքեց համաձայնություն «Nike» ընկերության հետ: Որի հետ մինչ օրս համագորցակցում է: 2005-2006թթ. մրցաշրջանում «Հայբերի» մարզադաշտի հիշատակին, որտեղ Արսենալը խաղում էր 1913 թվականից, համազգեստը զարդարված էր ոսկե տառերով:

 

 

2006-2007թթ. մրցաշրջանի առաջին կեսում «Արսենալը» «Էմիրայթս» մարզադաշտում վերադարձավ սպիտակ-կարմիր համազգեստին: 2008-2009թթ. մրցաշրջանում կանոնիրները հյուրընկալվելիս կրում էին դեղին-կապույտ համազգեստ ի պատիվ նրա, որ «Արսենալը տոնում էր իր 20-րդ տարեդարձը առաջնությունում «Էնֆիլդ» մարզադաշտում:

 

 
Նախորդ խաղը
           vs
Արսենալ 1:1 Տոտենհեմ Հոթսփուր

Պրեմիեր լիգա

Նոյեմբերի 06 , Կիրակի , 16:00

Հաջորդ խաղը
           vs
Մանչեսթեր Յունայթեդ : Արսենալ

Պրեմիեր լիգա

Նոյեմբերի 19 , Շաբաթ , 15:30

Հաջորդ խաղը
Մինի չատ
200
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի դիզաինը
Պատասխանների ընդհանուր քանակը: 103
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Զինագործներ 0
Հղումներ