«Արսենալի» հայտնի ժամացույցը կախված է եղել «Հայբերիում» ավելի քան 70 տարի: Առաջին անգամ երկրպագուները տեսել են այն 1930/31 մրցաշրջանում:
Ժամացույցը 4 տարի տեղադրված է եղել հյուսիսային տրիբունայում և վերջինիս վերակառուցման պատճառով 1935թվ.-ին տեղափոխվել է հարավային տրիբունա:
«Հայբերի» փակումից հետո ժամացույցը տեղափոխվել է «Էմիրայթս», և այն կարելի է հեռվից նկատել, ինչը հիշեցնում է ակումբի`«Հայբերիում» գտնվելու ժամանակները:
2006թվ.-ի հուլիսի 27-ին ժամացույցը վերամբարձ կռունկի օգնությամբ բարձրացվել և տեղադրվել է «Էմիրայթսում»: