Arsenal-Gunners.Do.Am

ԹԱՆԳԱՐԱՆ

 

 

«Էմիրեյթ» մարզադաշտում այցելուների համար բացվել է տպավորիչ թանգարան: Ակումբի երկրպագուները կարող են նորից ներկա գտնվել իրենց սիրելի ակումբի ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն Մայքլ Թոմասի մարզակոշիկները` 1989 թ., Չարլի Ջորջի մարզահագուստը՝ 1971 թ. Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղից և այլ իրեր:

 

Այդ իրերի հետ միասին ցուցադրվում է Յառմառոկ Գավաթի եզրափակիչ խաղին (Ջոն Սեմելս) և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին(Ալան Սմիթ) գոլ խփած ֆուտբոլիստների մարզահագուստները: Շքանշաններ, գլխարկներ, մարզահագուստներ, որոնք պատկանել են՝ Դեվիդ Օ՝Լիրին, Լի Դիկսոնին, Բրայեն Մարվուդին և շատ այլ խաղացողներին:

 

 

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբին նվիրել է մրցանակ ի նշան այն փաստի, որ ակումբը 2003-2004 թթ. ոչ մի խաղում չի պարտվել:

 

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հրաշալի պատմություն է կերտել՝ «Վուլվիչ», «Հայբերի» մարզադաշտերում, իսկ այսօր արդեն «Էմիրայթս» մարզադաշտում: Թանգարանը հնարավորություն է տալիս տեսնել շատ ցուցանմուշները, որոնք նվիրաբերել են նախկին խաղացողները , դրանք յուրահատուկ տեղ են զբաղեցնում ակումբի պատմության մեջ:

 

 

Թանգարանի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12 ին, բացմանը ներկա են եղել ակումբի նախկին խաղացողները(Կեննի Սենսոմ, Ջոն Ռեդֆորդ, Պոլ Դեվիս): Բոբ Ուիլսոնի, Չարլի Ջորջի, Սեմ Նելսոնի և Պեռ Գռոուվզի հետ միասին կանցկացվի այսպես կոչված «Լեգենդար Էքսկուրսիա»:

 

Գներ

 Թանգարանի տոմսերը կարող եք գնել «Արսենալի» «Դրայթոն» զբոսայգու դրամարկղից՝ 6 ֆունտով:

 

Թանգարանի բացման ժամերը

 Երկուշաբթիից - Ուրբաթ՝ 10:00 ից 18:00 (վերջին այցելությունը 17:00 ին):

Շաբաթ՝ 10:00 ից 18:00 (վերջին այցելությունը 17:00 ին):

Կիրակի 10:00 ից 17:00 (վերջին այցելությունը 16:00 ին):

 

   
 
Նախորդ խաղը
           vs
Արսենալ 1:1 Տոտենհեմ Հոթսփուր

Պրեմիեր լիգա

Նոյեմբերի 06 , Կիրակի , 16:00

Հաջորդ խաղը
           vs
Մանչեսթեր Յունայթեդ : Արսենալ

Պրեմիեր լիգա

Նոյեմբերի 19 , Շաբաթ , 15:30

Հաջորդ խաղը
Մինի չատ
200
Հարցում
Ձեզ դուր է գալիս կայքի դիզաինը
Պատասխանների ընդհանուր քանակը: 103
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Զինագործներ 0
Հղումներ